Օգտատերերին շոկի է ենթարկել Քիմ Քարդաշյանի լուսանկարը, որում երեւում են անբուժելի հիվանդության հետքերը

15:16   12 փետրվարի, 2019

Բոլորովին վերջերս համացանցում քննարկվում էր՝ ինչպես 38-ամյա Քիմ Քարդաշյանը չէր կարողացել տոնային կրեմով թաքցնել դեմքին առաջացած բշտիկները։ Ինչպես հետագայում պարզաբանեց Քարդաշյանը, դրանք պսորիազի հետեւանք են։

Այս անգամ Քանյե Ուեսթի կինը ցույց է տվել հիվանդության դեմ պայքարի հերթական շրջանի արդյունքները՝ լուսանկար հրապարակելով Instagram-ում։ Քարդաշյանը 30 տարեկանից տառապում է անբուժելի հիվանդությամբ։

Լուսանկարում Քարդաշյանի դեմքին՝ աչքերի, ճակատի, կզակի հատվածում քսուքի մուգ հետքեր կան։ «Պսորիազը նողկալի է»,- գրել է Քիմ Քարդաշյանը՝ հավելելով, որ դեմքին բույսերի խառնուրդ է քսել։ Դրանից հետո նա հատուկ լուսային թերապիա է օգտագործել։ Քարդաշյանը Instagram-ի Stories բաժնում եւս մեկ լուսանկար է տեղադրել, որում երեւում են պսորիազի հետքերը հայուհու ոտքերին։ «Սեքսի»,- լուսանկարը հեգնական մեկնաբանել է Քարդաշյանը։

Քիմի երկրպագուների համար երբեք գաղտնիք չի եղել, որ նա տառապում է ժառանգական հիվանդությամբ, որը փոխանցվել է մայրիկից՝ Քրիս Ջեններից։ Նա բազմաթիվ միջոցներ է փորձել, սակայն Քիմի խոսքով՝ դրանցից ոչ մեկը մինչ այժմ արդյունք չի տվել։

Ինչպես խոստովանում է Քարդաշյանը, նա նստատեղը մեծացրել է բացառապես պսորիազը հաղթահարելու նպատակով։ Բժիշկը «գեղեցկության ներարկումներ» է խորհուրդ տվել․ քանի որ կորտիզոնի դեղաչափերը կարող էին նվազեցնել ցավն ու հարթեցնել մաշկը։ Կարծես թե Քիմին այժմ ոչինչ չի օգնում, սակայն նա չի հուսահատվում եւ նոր միջոցներ է փնտրում՝ հիվանդությունը հաղթահարելու համար։



© NEWS.am STYLE