Դեռեւս ոչ բոլորն էին հասցրել քննարկել Քարդի Բիի զգեստը, որով նա մասնակցում էր «Գրեմմի» մրցանակաբաշխությանը, երբ նրա սիրելին՝ ռեփեր Offset-ը, Instagram-ում կիսվեց անսպասելի տեսանյութով, որում ռեփ կատարող երգչուհին լույս աշխարհ է բերում նրան դստերը՝ Քալչերին։
View this post on Instagram
Օգտատերերին դուր են եկել զույգի կյանքի անկեղծ կադրերը։ Հոլովակում ներկայացված են նաեւ ռեփերի համերգներից եւ ստուդիայում ձայնագրությունից կադրեր։ Ծննբադերության կադրերը հայտնվում են անսպասելիորեն. Offset-ը կանգնած է սիրելիի կողիքն եւ աջակցում է նրան։ Ապա տեսախցիկը պատկերում է երաժիշտին, ով շփոթված տեսք ունի։
Այս կերպ նա հայտնել է նոր ալբոմի մասին, որը նվիրել է դստերը։ Քարդի Բին առաջին սոլո վոկալիստն է, որ «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում։ Երգչուհին մրցանակը ստացել է «Invasion Of Privacу» ալբոմի համար։ Դա, իհարկե, դուր չի եկել մեկ այլ երգչուհու՝ Արիանա Գրանդեին, ով չի կարողացել զսպել իրեն եւ նույնիսկ հայհոյել է։ Խնդիրն այն է, որ այդ անվանակարգում նա առաջ է անցել մահացած Մակ Միլլերից։
Մրցանականբաշխությունից հետո բոլորը քննարկում են Քարդի Բիին զգեստը, որն արդեն հասցրել է մեմերի թեմա դառնալ. նոր տարբերակներ ստեղծվում են մինչ այժմ։