Ինչու է Միխայիլ Գալուստյանի գրասենյակում ռետինե ձեռք, եւ ինչու է Սվետլակովը Մարտիրոսյանից ավելի զվարճալի

19:31   12 փետրվարի, 2019

Հեռուստհաղորդավարուհի Քսենիա Սոբչակն իր նոր «Զգուշացեք, Սոբչակն է» շոուի ընթացքում զրուցել է հումորիստ եւ պրոդյուսեր Սեմյոն Սլեպակովի եւ Միխայիլ Գալուստյանի հետ։ Սոբչակը փորձել է պարզել՝ ինչով են նրանք ապրում եւ ով է ավելի զվարճալի։

Գալուստյանը Սոբչակին հրավիրել է իր գրասենյակ, որը լի է զենքով, նվերներով ու հին իրերով։ Հարցազրույցի ընթացքում նա խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս պրոդյուսեր լինել։ «Պրոդյուսեր լինելն իմը չէ, թեեւ ես հասկանում եմ, որ ունեմ բոլոր խաղաքարտերը՝ դրանով զբաղվելու համար»,- ասել է հումորիստը։ Սոբչակը Գալուստյանի հանգստի սենյակում տարօրինակ առարկա է գտել՝ սպիտակ, սիլիկոնե ձեռք եւ կատակել, որ այդպիսի «հարստություն ունենալն այլանդակություն է»։  

Սլեպակովը Սովչակին պատմել է իր վարկածը, թե ինչու են Youtube-ից ջնջել իր սկանդալային տեսանյութը՝ «Шпили-вили» (հոլովակը ռուսական հատուկ ծառայությունների երկու գործակալների՝ Պետրովի եւ Բոշիրովի մասին ծաղրական երգի հիման է նկարահանվել)։ Ավելի վաղ հումորիստը վստահեցնում էր, որ դա բացառապես կապված այն հագնամանքի հետ, որ համացանցում է հայտնվել «հում» եւ ոչ թե խմբագրված հոլովակը։ «Ինձ ասացին՝ մտածիր՝ ինչու ես այն տեղադրում»,- հիշել է Սլեպակովը՝ հավելելով, որ հոլովակը կարող էր վիրավորել մարդկանց, ովքեր ի վիճակի են իրեն վնասել։

Հիշեցնենք՝ Պետրովը եւ Բոշիրովը ռուսական գործակալների կեղծանուններոն են, ում Մեծ Բրիտանիայում մեղադրում են Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր մահափորձի մեջ։

Հաղորդման մեջ նաեւ խաղաքարտերով խորագիր կա, որի ընթաքում Սոբչակն առաջարկում է ընտրել երկու քաղաքարտերից մեկը. դրանց վրա հայտնիներ են պատկերված։ Քսենիան մասնակիցներին խնդրել է ընտրություն կատարել՝ ում են նրանք համարում առավել հումորով՝ Սերգեյ Սվետլակով, թե Գարիկ Մարտիրոսյան։ Գալուստյանը հայտարարել է, որ գլխավորը Մարտիրոսյանն է, իսկ Սվետլակոն ավելի զվարճալի է։ Սլեպակովը եւս ընտրել է Գարիկին։



© NEWS.am STYLE