22:06 12 փետրվարի, 2019Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է որդու՝ Կարենի հետ։ Երգչուհու որդին մեղմ համբուրում է իրեն։ Լուսանկարին կից Լիլիթը հայտնել է, որ միանում է Ս. Սարգսի տոնի ֆլեշմոբին, ապա հավելել․ «Իմ ամենամեծ սեր» Իսկ դուք ու՞մ եք սիրում....»։ Երգչուհին մասնակցության հրավեր է ուղղել իր ընկերներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին երգչուհին ներկայացրել էր իր գայթակղիչ պարը։