VARDA-ն խոստովանել է՝ ինչ է անում նախքան լոգանք ընդունելը

10:07   13 փետրվարի, 2019

Գեղեցկուհի VARDA-ն, ով հայտնի է համացանցում անկեղծ լուսանկարներով, որոշ շրջան դադարեցրել էր այդպիսի հրապարակումները։ Ամենայն հավանականությամբ պառճառը պարուհուն լուրջ հարաբերություններն էին, որոնք սկսվել են նախորդ տարի։

Միայն թե դա չի տարածվում լոգարանում արված լուսանկարների վրա, որոնք հայուհին տարիներ շարունակ հրապարակում է։

VARDA-ն կատակել է, որ մինչ լոգանք ընդունելը դիմահարդարվում է եւ զարդեր կրում։ «Իմ երկու թուլությունը՝ հյուրանոցային սավաններ եւ շքեղ լոգարաններ։ Երբ ես իմ բնակարանն ունենամ, լոգարանում պատուհան կտեղադրեմ, որը բացվում է դեպի ննջասենյակ»,- Instagram-ում գրել է պարուհին։

VARDA-ն երազում է նաեւ երկհարկանի մահճակալի մասին միայն այն պատճառով, որ մանուկ հասակում այն չի ունեցել։

Հետաքրքիր է՝ ինչու է պարուհին հանկարծ բնակարանի կահավորման մասին հիշել։ Միթե շուտով հարսանիք է նախապատրաստվում։ Ավելի վաղ պարուհին խոստովանել է, որ առանց ամուսնության պատրաստ չեն միասին ապրել։



© NEWS.am STYLE