52-ամյա Հոլի Բերին կարճ զգեստով ցուցադրել է իդեալական կազմվածքը

10:59   13 փետրվարի, 2019

Դերասանուհի Հոլի Բերին յուրաքանչյուր տարի ավելի է գեղեցկանում եւ առավել իդեալական դարձնում կազմվածքը։ 52-ամյա դերասանուհին Լոս Անջելեսում ներկայացրել է Boomerang սերիալը, որի պրոդյուսերն է։

Դերասանուհին միջոցառմանը ներկայացել է Elie Saab ապրանքանիշի բաց ուսերով զգեստով. այն ընդգծում էր 52-ամյա աստղի հրաշալի մարմինը։ Ժանեկավոր զգեստը, որը զարդարված է փայլերով, արժե 6325 ֆունտ ստերլինգ։ Հոլի Բերին զարդեր չէր կրում, դրանք փոխարինել էր ոճային շարֆով:

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Legion Media, Instagram



© NEWS.am STYLE