Քրիստինա Եղոյանի շքեղ ու կանացի կերպարը

11:55   13 փետրվարի, 2019

Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանը ներկայացել է գրավիչ կերպարում։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ ցուցադրելով շքեղ ոճը։ Քրիստինան սպիտակ զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը եւ վառ դիմահարդարումը։ Ըստ Instagram-ում արված նշման՝ կադրն արվել է Լոս Անջելեսում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ներկայացել էր կարճ զգեստով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը։ Լուսանկարում դերասանուհին նստած էր մեքենայի մեջ, կրում էր սեւ հագուստ, նույն երանգի բարձրակրունկներ եւ պայուսակ։ Քրիստինան հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE