Հայդի Քլումը լույս աշխարհ կբերի հինգերորդ երեխային. մոդելը հղի է երիտասարդ փեսացուից

14:18   13 փետրվարի, 2019

Դեկտեմբերի սկզբին սուպերմոդել Հայդի Քլումը հայտարարեց Tokio Hotel խմբի երիտասարդ կիթառահար Թոմ Կաուլիտցի հետ նշանադրության մասին, ով նրան մատանի էր նվիրել։

45-ամյա Հայդին անձամբ էր համացանցում երկրպագուներին պատմել ուրախալի իրադարձության մասին։ Այժմ զույգն ակտիվորեն հարսանիքի է պատրաստվում, եւ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ նրանք պատրաստվում են ծնողներ դառնալ։ 74-ամյա կուտուրյե Վոլֆգանգ Յոպը լրատվամիջոցներին հայտնել է, որ մոդելի փեսացուն իր հետ կիսվել է ուրախալի լուրով։ Թոմի խոսքով՝ իր ապագա կինը երեխայի է սպասում։

«Նա հղի է։ Ինձ այդ մասին անձամբ հայտնել է Թոմը»,- նշել է կուտյուրյեն։ Ի դեպ, Հայդին եւ Վոլգանգը երկար տարիներ է՝ ընկերական հարաբերություններ ունեն, այդ պատճառով քչերն են կասկածում նրա խոսքերին։ Թոմն ու Հայդին առայժմ չեն մեկնաբանել տեղեկատվությունը։ Նշենք նաեւ, որ Հայդի Քլումը ոչ միայն հաջոակ մոդել է եւ բիզնեսվուման, այլեւ չորս երեխաների մայր՝ Հելեն, Հենրի, Յոհան եւ Լու… Եթե կուտյուրյեն ոչինչ չի շփոթել, Քլումը շուտով լույս աշխարհ կբերի հինգերորդին։

Հիշեցնենք՝ հայտնի մոդելն ու երաժիշտը սկսել են հանդիպել 2017թ.-ի գարնանը։ Զույգին բազմաթիվ անգամներ քննադատել են 16 տարվա տարիքային տարբերության համար, սակայն Հայդին ուշադրություն չի դարձնում քննադատության վրա եւ իսկապես երջանիկ է։

Աղբյուրը եւ լուսանկարները՝  Hello Magazine



© NEWS.am STYLE