«Զրահազգեստ» Maxwell-ից եւ ծաղկազարդ Carolina Herrera. ներաձեւության շաբաթը՝ Նյու Յորքում

16:16   13 փետրվարի, 2019

Ամերկյան պատմական թանգարան-գրադարանի տարածքում Carolina Herrera ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ուես Գորդոնը ներկայացրել է 2019-2020թթ. աշուն-ձմեռ հավաքածուն։ Նոր հավաքածուն հագեցած է գույներով ու պրինտերով։

Դիզայները ցանկացել է ընդգծել, որ մինչ այլ արանքանիշի հագուստ կրող կանայք նախապատվություն են տալիս «հանգիստ» գույներին, Carolina Herrera-ի հերոսուհին «ծաղկում է» անկախ տարվա եղանակից։ Դեղին երկար զգեստը, որը զարդարված է կապույտ ծաղկային պրինտով, դարձել է հավաքածուի «գլխավոր» հերոսը։

Դիզայները հավաքածուն անվանել է «մինիմալիստական մաքսիմալիզմ», որի հիմքում ժեստերի ու դրամատիկ ուրավապատկերների գաղափարն է։

Թեւքերը, երկրպաչափական բացվածքները որովայնի հատվածում, բոլորածալերն եւ մետաքսյա լայնագոտիները դիզայների հավաքածուի կենտրոնում էին։

Դիզայներ Բրենդոն Մաքսվելը նոր սեզոնի համար անակնկալ էր պատրաստել՝ իր վառ միագույն զգեստներով հայտնի դիզայներն այս հավաքածուի համար ընտրել էր միայն երկու երանգ՝ սպիտակ եւ սեւ։

Այս հավաքածուն առանձնանցում էր վերնազգեստը, որը զրահազգեստ է հիշեցնում։ Մաքսվելը դա բացատրել է նրանով, որ իր ընտանիքը վերջերս բախվել է հիվանդության հետ, եւ ինքը երկար է մտածել ժամանանակից կյանքում պաշտպանության եւ անվտանգության մասին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Vogue



© NEWS.am STYLE