Mattel-ը հաշմանդամի սայլակով եւ պրոթեզով տիկնիկներ կթողարկի

17:06   13 փետրվարի, 2019

Mattel ընկերությունը, որբ զբաղվում է ամենահայտնի Barbie տիկնիկների արտադրությամբ, որոշել է հրաժարվել տիկնիկների ոչ ռեալիստական կերպարից եւ դրանց ավելի «կենդանի» դարձնել։ Տիկնիկների որովայնի եւ կրծքերի հատվածներն այսուհետ առավել իրատեսական կլնեն։ Սակայն ամենահետքրքիր նորույթը հաշմանդամի սայլակով եւ պրոթեզով տիկնիկներն են։ Սայլակը պատրաստելու համար Barbie-ի հեղինակները դիմել են բժիշկների եւ ինժեներների, ովքեր սայլակներ են նախագծում հաշմանդամների համար։

Պրոթեզով տիկնիկը ստեղծելու համար ընկերությունը համագործակցել է 13-ամյա Ջորդան Ռիվզի հետ, ով համացանցում հայտնի է դարձել իր համար ստեզծած պրոթեզով, որը փայլեր է կրակում։ Նա ծնողների հետ ղեկավարում է Born Just Right բարեգործական կազմակերպությունը։ Տիկնիկների նոր հավաքածուն վաճառքի կհանվի 2019թ.-ի հունիսին։

Mattel ընկերությունն առաջին անգամ չէ անդրադառնում ներառական հասարակության թեմային. 90-ականների երկրոդ կեսին հայտնվեց Բարբիի ընկերուհին՝ Բիկի անունով, ով «տեղափոխվում էր» հաշմանդամի սայլակով։ Իհարկե, պարզվեց նաեւ, որ նա չի անցնում Բարբիի տան դռնախորշը, իսկ մազերն անընդհատ մնում են անիվների մեջ։

Սահամափակ հնարավորություններ ունեցող տիկինի համար դժվար էր ապրել «նորմալ» աշխարհում, ինչ է այդ դեպքում հարկավոր պետք ասել մարդկանց մասին։ Բեկին բավական հայտնի էր, սակայն տիկնիկը հանվել է արտադրությունից։ Պաշտոնական պարզաբանում չտրվեց, սակայն տեղեկություններ էին տարածվել, ընկերության ղեկավարության համար շահավետ չէր ադապտացնել Բարբիի աշխարհի առարկաները՝ տներ, մեքենաներ, կահույք, որպեսզի դրանցից օգտվեր Բեկին։ Ավելի հեշտ էր ազատվել հենց տիկնիկից։  

 



© NEWS.am STYLE