Բեյոնսեն երկրպագուներին ցնցել է խորը լանջաբացվածքով սեքսուալ կերպարով

18:01   13 փետրվարի, 2019

37-ամյա Բեյոնսեն Instagram-ում կիսվել է անկեղծ լուսանկարների շարքով։ Երգչուհին սպիտակ հագուստ է կրում, որը ներդաշնակ է նրա թուխ մաշկի հետ։

R&B-ի թագուհին կարճ շրջազգեստ է կրում, որը գրեթե չի երեւում։ Կերպարը լրացրել են զմրուխտյա քարերը։ Խորը դեկոլտեն ընդգծել է ռեփեր Ջեյ Զիի կնոջ փարթամ կուրծքը։ Երգչուհին հրաժարվել է կրծկալից եւ «ծածկվել» միայն շղթայով։ Ընդգծված են երգչուհու աչքերը։

Վերջին շրջանում աստղը հաճախ է լուսանկարներ հրապարակում Instagram-ում՝ առաջացնելով երկրպագուների հիացմունքը։ Բոլորովին վերջերս նա ցուցադրել էր կուրծքը ակվարելային երանգներով զգեստով։



© NEWS.am STYLE