Երկրպագուները տարակուսած են. VARDA-ն հրապարակել է մեծացած որդու լուսանկարը

19:18   13 փետրվարի, 2019

Հայտնի պարուհի Վարդանուշ Մարտիրոսյանն արդեն մի քանի օր է՝ կարծես թե խաղային տրամադրություն ունի։ Նա լարվածության մեջ է պահում իր երկրպագուներին եւ կատակում հրապարակումներում։ Ավելի վաղ նա մերկ լուսանկար էր հրապարակել լոգասենյակից եւ գրել, որ միշտ լոգանք է ընդունում դիմահարդարված եւ զարդեր է կրում։ Վերջին լուսանկարում պարուհին 19-ամյա դերասանի հետ է եւ գրել է,  որ նա… իր որդին է։

«Լեզուս չի պտտվում գրել, որ որդուս հետ եմ, նույնիսկ կատակով. որքան արագ ես դու մեծանում։ Մենք գիտենք, որ նման ենք, նույնիսկ եթե Դուք փորձեք հակառակում համոզել մեզ»,- գրել է աստղը։

Լուսանկարում VARDA-ն Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Էմիլ Կիրակոսյանի հետ է։ Նրանք երկար ժամանակ է՝ շփվում են եւ ընկերական հարաբերություններ ունեն։ Կատակը ստացվել է. որոշ օգտատերեր իսկապես կարծել են, թե պարուհին կարող է այդքան մեծ որդի ունենալ, մյուսները կոչ են անում «հիմարություններ չգրել» եւ պարզապես գնահատել հումորը։  

Էմիլ Կիրակոսյանը թատրոնի եւ կինոյի դերասան է։ Նա երեւանյան հանդիսատեսին հայտնի է Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ ռուսական դրամատիկական թատրոնում մարմնավորած կերպարներով։ Երիտասարդ դերասանը խաղացել է Սարիկ Անդերասյանի «Երկրաշարժը» ֆիլմում, որում մարմնավորել է Ռոբերտ Մելքոնյանի կերպարը մանուկ հասակում։



© NEWS.am STYLE