Ուլտրակարճ ժակետ՝ մերկ մարմնին. Քենդալ Ջենները հիացրել է կազմվածքով

21:45   13 փետրվարի, 2019

23-ամյա Քենդալ Ջենները մասնակցել է Stuart Weitzman բուտիկում կազմակերպված միջոցառմանը։ Թեեւ Նյու Յորքում բավական ցուրտ է եղել, մոդելը նախապատվություն է տվել երկար ժակետին, որը կրել է մերկ մարմնին։

Blazé Milano ապրանքանիշի ժակետի արժեքը կազմում է 1720 ֆունտ։ Քենդալի կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկ կոշիկները, կաշվե ձեռնոցները եւ Louis Vuitton ապրանքանիշի պայուսակը։ Մոդելը կրում էր խոշոր ոսկե ականջօղեր։

Ի դեպ, օրերս Քենդալ Ջենները հաստատել էր լուրերը, որ հանդիպում է բասկետբոլիստ Բեն Սիմոնսի հետ։ Պապարացիները Քենդալին նկատել էին սիրելիի հետ հանդիպման ժամանակ՝ Նյու Յորքի ռեստորանների մեկում։ Նրանց միացել էին նաեւ Ջենների ավագ քույրերը՝ Քիմն ու Քորթնին։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE