Հայտնի ռեալիթի շոուի մասնակիցը չի վերադարձել Դուբայից․նա անհետացել է

22:37   13 փետրվարի, 2019

«Ամուրին» շոուի աստղ Ռոզա Հերցն անհետացել է։ Մոդելը չի մտնում իր Instagram-ի էջ, նոր լուսանկարներ չի հրապարակում, հարազատների հետ կապի դուրս չի գալիս։ Անաստասիա Մատրոնինան (սա մոդելի իրական անունն է) պետք է Դուբայից Մոսկվա վերադառնար հունվարի 30-ին։ Նրա ինքնաթիռը նշված ժամին վայրէջք է կատարել Շերեմետեւո օդանավակայանում, սակայն դրանից հետո նա անհետացել է։

Մոդելի ընկերները դեռ չեն դիմել ոստիկանություն, սակայն արդեն հայտնել են Ռոզայի անհետացման մասին սոցցանցերում եւ խնդրել են բոլորին միանալ որոնողական աշխատանքներին։

View this post on Instagram

A post shared by Реклама в директ⬆⬆⬆ (@zvezdnie__novosti_) on

Անհետանալուց առաջ Ռոզան իր Instagram-ի stories հավելվածում հրապարակել է բորտուղեկցորդուհու հետ զրույցը։ Նա հետաքրքրվել է այն մարդու մասին, որը նրան պետք է դիմավորեր օդանավակայանում։ «Ընկերուհի, ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել ինձ սպասող կա», - հարցրել է Հերցը։ Աշխատակցուհին պատասխանել է, որ իրեն սպասում են, սակայն չի ասել, թե հենց ով։ Դա զարմացրել է մոդելին, որն էլ ասել է․ «Միգուցե բավական է արդեն այդ «դեռ չգիտեմը»»։

«Նրա մասին ոչինչ հայտնի չի մինչ օրս, հաղորդագրություններին չի պատասխանում, հեռախոսը ռադիոծածկույթից դուրս է։ Եթե գիտեք, թե որտեղ է Նաստյան կամ նրա գտնվելու վայրի մասին ինչ-որ տեղեկություն ունեք, խնդրում ենք կապվել մեզ հետ։ Մենք շատ ենք անհանգստանում», - ասում են մոդելի ընկերները։

Ինսթագրամում մոդելի ընկերուհիները #գտիրՌոզային հեշթեգով հրապարակում են ողջ ինֆորմասիան, ինչ ունենում են տվյալ պահին։

Նաստյա Մատրոնինան ծնվել է 1994թ․-ին Տաշքենդում։ Սովորել է МГИМО համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնում։ 2016թ․-ին լույս է տեսել նրա տեսահոլովակը։ Նրա պրոդյուսերը հայտնի կոմպոզիտոր Մաքսիմ Ֆադեեւն է։

Նա առավել հայտնի է դարձել «Ամուրին» շոուի հերթական եթերաշրջանին մասնակցելով, որտեղ նա պայքարել է Եգոր Քրիդի սրտի համար։ Մոդելային արտաքինով եւ փարթամ կառուցվածքով աղջիկը միանգամից գրավել է հայտնի երգչի ուշադրությունը։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Starhit



© NEWS.am STYLE