Փերիս Հիլթոնն անկեղծ զգեստով զարմացրել է հանրությանը

22:07   13 փետրվարի, 2019

37-ամյա Փերիս Հիլթոնը մասնակցել է Նյու Յորքում Նորաձեւության շաբաթի շրջանակներում անցկացված Philipp Plein-ի նոր հավաքածուի ցուցադրությանը։ Հայտնի շիկահերը կրկին ցնցել է հանրությանը թափանցիկ զգեստով։

Հիլթոնը սեւ զգեստը համադրել էր նույն գույնի պայուսակի եւը կոշիկների հետ։ Հեռվից նայելու դեպքում թվում էր, թե զգեստի տակից Հիլթոնն այլ բան չէր կրում, սակայն նա բեժ գույնի բոդի էր ընտրել։

Նախորդ տարի հայտնի շիկահերը հայատարարել է փեսացուցի բաժանվելու մասին, եւ այժմ միայնակ է միջոցառումների մասնկացում կամ վաղեմի ընկերոջ՝ 22-ամյա Ջորդան Բարետի հետ։ Փերիսի մտերիմները պնդում են, որ զույգը սիրավեպ ունի։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ BackGrid, REX



© NEWS.am STYLE