Մուգ բալագույն շրթներկ, արտահայտիչ աչքեր․ Սոֆյա Պողոսյանը՝ գրավիչ կերպարում

23:37   13 փետրվարի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին ներկայացել է գրավիչ կերպարում։ Նա վառ դիմահարդարմամբ է՝ մուգ բալագույն շրթներկ, արտահայտիչ աչքեր։

Ավելի վաղ Սոֆյա Պողոսյանը սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ լուսանկար էր հրապարակել ու շնորհավորել նրա ծննդյան օրը։ «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE