Քսենիա Սոչակը «գող» է անվանել իրեն պլագիատի մեջ մեղադրած հայ հաղորդավարին

11:19   14 փետրվարի, 2019

Հաղորդավար Վյաչեսլավ Մանուչարովը, դիտելով Քսենիա Սոբչակի նոր շոուն, հայտարարել էր, որ «Զգուշացեք, Սոբչակն է» հաղորդման վարողը յուրացրել է իր գաղափարը։ Իր հերթին Քսենիան հայտարարել է, որ հենց Մանուչարովն է այդպես վարվում։

Telegram-ում, ուր Սոբչակը հանդես է գալիս «Արյունոտ տիկին» անունով, հաղորդավարուհին հերքել է, թե գաղափարը յուրացրել է Մանուչարովից։

«Առաջինը՝ ես նույնիսկ չգիտեի այդ հրաշալի ձեւաչափի առկայության մասին։ Թեեւ առհասարակ գիշերազգեստով «մանուչան»՝ Նիկոլայ Ցիսկերիձեի հետ անկողնում, հետաքրքիր ու համոզիչ տեսք ունի եւ որոշակի լսարանի համար կարող է փոխարինել Ռուսաստանում արգելված որոշ համացանցանային ալիքների դիտումը»,- գրել է Սոբչակը։

Նրա խոսքով՝ Մանուչարովը չպետք է խոսի պլագիատի մասին, քանի որ «գողացել է» մի ամբողջ շոուի ձեւաչափ։ «Գլխավոր անպատկառությունն այն է, որ բոլորից բարձր միշտ գոռում է գողը, ում իմ այս հրապարակման շնորհիվ ինչ-որ մեկը նայում է»,- գրել է Քսենիան։

Որպես ապացույց՝ նա տեղադրել է Անդրեյ Վուլֆի «Ակնողնում … հետ» շոուի հղումը։ Նա վրդովվել է, որ Վյաչեսլավը յուրացրել է ոչ միայն խաղաքարտերի, այլեւ ծրագրի ամբողջ գաղափարը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE