Լետիցիա թագուհին փայլել է Մարոկոյում

10:59   14 փետրվարի, 2019

Լետիցիա թագուհուն իրավացիորեն համարում են աշխարհի ամենաէլեգանտ առաջին տիկիններից մեկը։ Յուրաքանչյուր անգամ հայտնվելով հանրության շրջանում՝ թագուհին ապացուցում է, որ արժանի է այդ կոչմանը։

Այս օրերին թագուհուն ամուսնու՝ Իսպանիայի Ֆիլիպ VI-րդ թագավորի հետ, Մարոկոյում է։ Թագավորական զույգի հանդիսավոր ընթրիքի է մասնակցել։ Լետիցիա թագուհին կրում էր Felipe Varela ապրանքանիշի սպիտակ զգեստ, որը համադրել էր ժանեկավոր վերնազգեստի հետ։ Լետիցիա թագուհին զգեստը համադրել էր նույն ապրանքանիշի պայուսակի հետ, իսպանական սիրելի Magrit ապրանքանիշի կոշիների եւ Joyas de Pasar-ի հավաքածուի զարդերի հետ։

Աղբյուրը՝ Harper’s Bazaar

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE