Ջենիֆեր Լոպեսն՝ էքստրեմալ կարճ եւ արտասովոր բացվածքով զգեստով

11:49   14 փետրվարի, 2019

Ջենիֆեր Լոպեսը հունիսին կնշի ծննդյան 50-ամյակը։ Իհարկե, դժվար է հավատալ դրան, հատկապես այն դեպքերում, երբ Լոպեսին տեսնում ենք կարճ զգեստներով։ Երգչուհին հպարտանում է կազմվածքով եւ պարբերաբար ցուցադրում այն։

Երգչուհին մասկացել է Էլեն Դեջեներեսի շոուին, որի համար ընտրել է Zimmermann ապրանքանիշի սեւ զգեստ, որն անսովոր բացվածք ուներ ուսի եւ կողքի հատվածում, ինչը զգեստն առավել հետաքրքիր ու պրովոկացիոն էր դարձնում։ Casadei ապրանքանիշի սեւ կոշիկներն ամբողջացնում էին կերպարը։

View this post on Instagram

A post shared by Celeb Fashionista (@celebfashionista) on

Զրույցի ընթացքում երգչուհին պատմել է ԱՄՆ-ում սպասվող իր շրջագայության մասին, որն անց կկացվի այս ամռանը եւ նվիրված կլինի իր հոբելյանին։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարը՝ InStyle magazine 



© NEWS.am STYLE