Քայլի Ջենների փեսացուն ցնցել է նրան արտասովոր անակնկալով

13:13   14 փետրվարի, 2019

Instagram-ի 21-ամյա թոփ բլոգեր Քայլի Ջենները սիրահարների տոնի առիթով ռոմանտիկ նվեր է ստացել սիրելիից՝ 26-ամյա Թրեւիս Սքոթից։ Ռեփերը սիրելիին զարմացրել է արտասովոր անակնկալով։

View this post on Instagram

A post shared by Kylie Jenner News (@kyliesnapchat) on

Մոդելն Instagram-ի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որն արդեն հասցրել է ողողել սոցիալական ցանցերը։ Հոլովակում երեւացող տարածքը լուսավորում են հատակին դրված մոմերը, այնտեղ հազարավոր վարդեր կան։ Քայլին անցնում է սրտերի տեսքով պատրաստված կամարներով եւ մոտենում եւ մեկ լուսավորված սրտի։  

Յուրօրինակ անակնկալը հուզել է գեղեցկուհուն. այժմ հերթը նրանն է։ Երկրպագուները սպասում են՝ ինչ նվերով է Քայլին «պատասխանելու» այս քայլին։

Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին զույգի երջանկությունը հարցականի տակ էր։ Համացանցում հայտնվել էին պապարացիների լուսանկարները, որոնց պատճառով Թրեւսին մեղադրում էին Քայլինն դավաճանելու մեջ։ Լուսանկարում երիտասարդ տղամարդը, ով նման է երաժիշտին, շփվում էր անծանոթուհու հետ։

Սքոթը հերքել է այդ տեղեկությունները, իսկ Քայլին չի մեկնաբանել սկանդալային ենթադրությունները։ Քայլի Ջենների եւ Թրեւիս Սքոթի դուստրը փետրվարի 1-ին մեկ տարեկան է դարձել։



© NEWS.am STYLE