Ջուսը՝ ծայրահեղ համարձակ լանջաբացվածքով զգեստով

14:13   14 փետրվարի, 2019

Երգչուհի Ջուսը, ով գրեթե միշտ տարբերվում է համարձակ հանդերձանքներով, ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Երգչուհու նոր հրապարակումը նվիրված է Սուրբ Վալենտինի տոնին։ Ջուսը սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկար է հրապարակել Instagram-ում։ Նա խորը լանջաբացվածքով զգեստ է կրում, խոշոր աքսեսուարներ։ Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդամուը։ Երգչուհին շուրթերն ընդգծել է վառ կարմիր շրթներկով։ «Շնորհավոր Սուրբ Վալենտինի տոնը»,- մկենաբանություններում անգլերեն լեզվով գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհի Ջուսը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել էր արտասովոր կերպարով՝ դեղին վարսերով եւ ոսկեգույն, երեկոյան զգեստով։



© NEWS.am STYLE