Վերա Բրեժնեւան հուզիչ գրառում է արել ու շնորհավորել Կոնստանտին Մելաձեին փետրվարի 14-ի առիթով

14:46   14 փետրվարի, 2019

37-ամյա Վերա Բրեժնեւան, ինչպես մյուս սիրահարները, նշում են Սուրբ Վալենտինի օրը։ Երգչուհին Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել ամուսնու հետ եւ հուզիչ գրառում առել։ Սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկարում Կոնստանտին Մելաձեն մեղմ համբուրում է Վերային։

«Մարդիկ, սիրեք իրար»,- լուսանկարը մակագրել է Վերան։ Հայտնի զույգի երկրպագուները նրանց շնորհավորել են տոնի առիթով եւ մաղթել երկար տարիներ ապրել սիրով լի կյանքով։

Երգչուհին եւ պրոդյուսերն ամուսնացած են արդեն երեք տարի։ Աստղային զույգը ձգտում է հրապարակային չդարձնել անձնական կյանքը, այդ պատճառով երկրպագուները հիացմունքով են ընդունում ցանկացած նոր լուսանկար։

Զույգի սիրո պատմությունը սկսվել է, երբ Կոնստանտին Մելաձեն դեռեւս ամուսնացած էր Յանա Սումի հետ։ Զույգի միասին ապրել է 19 տարի, սակայն 2005թ.-ին, երբ Յանան կրում էր երրերոդ երեխային, հարաբերություններում խնդիրներ են առաջացել։

Նրան տեղեկություններ էին հասնում սիրավեպերի մասին, որոնք վերագրվում էին նրա ամուսնուն։ Եվա Բուշմինա, Նադեժդա Մեյհեր…, սակայն ամենից հաճախ տրվում էր Վերա Բրեժնեւայի անունը։ Մելաձեի ընտանիքին ապրում էր Կիեւում, որտեղից դժվար էր հետեւել իրադարձություններին։

2013թ.-ին զույգը բաժանվել է, իսկ 2015թ.-ին Մելաձեն Իտալիայում գաղտնի ամուսնացել է Բրեժնեւայի հետ։ Զույգը մինչեւ վերջ թաքցրել է հարաբերությունները, սակայն վերջին շրջանում հասկացել է, որ թաքցնելու իմաստ չկա եւ համացանցում պարբերաբար կիսվում է համատեղ լուսանկարներով։



© NEWS.am STYLE