Գարիկ Մարտիրոսյանն այնքան լավն է, որ… հայտնի հայով հպարտանալու 5 պատճառ

15:54   14 փետրվարի, 2019

Փետրվարի 14-ը ոչ միայն Սուրբ Վալենտինի օրն է, այլեւ հայտնի ու տաղանդավոր հայ Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրը։ Նա արժանի կարիերա է կառուցել, որը սկսել է՝ լինելով ուրախների եւ հնարամիտների ակումբի անդամ։ Այսօր նա Comedy club-ի հաջողակ անդամ է եւ բազմաթիվ զվարճալի հեռուստահաղորդումների պրոդյուսեր։ 

Գարիկ Մարտիրոսյանն այնքան բազմագիտակ է, որ հեշտությամբ կարող է նմանակել ցանկացած լեզու, բարբառ, նույնիսկ եթե դրան չի տիրապետում։ Մարտիրոսյանը դա բազմաթիվ անգամներ ցույց է տվել տեսարաններում, իսկ նրա «Բրիտասլավայում անձրեւ է» («Братиславы дочь») «հիթը» միայն մի սերունդ չի կատարում։  

Գարիկ Մարտիրոսյանն այնքան լավ է պարում, որ նրան ընկերակցել դեմ չէ նաեւ Ռուսաստանի նախագահը։ Շատերն են հիշում հոլովակը, որում այդ պահին ՌԴ ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը Գարիկ Մարտիրոսյանի հետ պարում է 90-ականների հիթ դարձած «Американ бой» երգի հնչյունների ներքո։ Comedy-ի աստղի պարը նախագահի հետ ողողեց ամբողջ համացանցը եւ իսկական հիթ դարձավ։

Գարիկ Մարտիրոսյանն այնքան լավ է երգում, որ դարձել է «Երկու աստղ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողը եւ նույնիսկ երգել այնպիսի լեգենդար երաժիշտի հետ, ինչպիսն է Ջորջ Բենսոնը։ Նա իր վոկալ կարողությունները ցուցադրել է նաեւ «Прожекторперисхилтон»-ի յուրաքանչյուր թողարկման ավարտին. Մարտիրոսյանը ոչ միայն երգում էր, այլեւ երաժշտական գործիքներ նվագում։  

Գարիկ Մարտիրոսյանն այնքան խելացի է, որ... իր թիմի հետ հաղթել է «Ինչ, որտեղ, երբ»-ի՝ 2018թ.-ի գարնանային շարքի առաջին խաղը։ Նա իրեն դրսեւորել է որպես թիմի հրաշալի ղեկավար՝ պատասխանների բոլոր տարբերակներից ընտրելով ճիշտը, իսկ 5։4 հաշվի դեպքում որոշեց ամեն բան իր ձեռքը վերցնել եւ «տիեզերագնացի» մասին հարցին պատասխանելով՝ հաղթանակ տարավ հեռուստադիտողի նկատմամբ։ Ի դեպ, սա նրա առաջին մասնակցությունը չէր բոլորի կողմից սիրված հաղորդմանը. 10 տարի առաջ նա խաղացել է «Հեռուստատեսության հավաքականում», որի ղեկավարը Վալդիս Պելշն էր։

Գարիկ Մարտիրոսյանն այնքան տաղանդավոր է, որ… ռեփ է կատարում The Notorious B.I.G-ից ոչ վատ։ Նա դա բազմաթիվ անգամներ է ցուցադրել, սակայն ամենահայտնին «Вечерний Ургант» հաղորդման էպիզոդն էր։ Մարտիրոսյանն Ուրգանտի հետ կատարում են ռեփերի «Big Poppa» հիթը։ Երկրպագուները վայրկենապես գնահատել են Մարտիրոսյանի կարողությունները, իսկ Comedy-ի անդամ Դեմիս Կարիբիդիսի ծննդյան օրը շոումենը կրկնեց իր հաղթարշավը։

Ցանկը կարելի է անվերջ շարունակել, սակայն առկա է եւս մեկ, հավանաբար, ամենակարեւոր գործոնը։ Մարտիրոսյանը ցույց է տվել, որ հայկական հումորը պարզապես կատակների շարք չէ հայկական առոգանությամբ. հայերը կարող են կատակել ինտելեկտուալ ու խելացի։ Նա կոտրել է կարծրատիպը, թե «կովկասցին» սահմանափակ խելքով «քյառթու» է կարմիր «մոկասիներով»։ Բացի այդ՝ նա վառ օրինակ դարձավ՝ ինչպես կարելի է մեծ հաջողության հասնել օտար երկրում անհավասար մեկնարկի պայմաններում։



© NEWS.am STYLE