Հայտնի ռեալիթի-շոուի անհետացած աստղին հայտնաբերել են մոսկովյան կլինիկայում

16:51   14 փետրվարի, 2019

Երեկ սոցիալական ցանցերը ողողել էր «Ամուրին» հայտնի ռեալիթի շոուի Ռոզա Հերցի (Անաստասիա Մատրոնինա) Դուբայում անհետացման մասին տեղեկությունը։ Նրա հետ կապն ընդհատվել էր հունվարի 30-ից։ Պարզվել է, սակայն, որ աղջիկը բուժում է անցնում Մոսկvայի կլինիկաներից մեկում։

Անաստասիա Մատրոնինայի անհետացման մասին հայտնել էին նրա ընկերները՝ Եգոր Կրիդի մասնակցությամբ 6-րդ եթերաշրջանի աստղերը՝ հաղորդելով, որ նրա հետ կապն ընդհատվել է հունվարի 30-ից։ Այս օրը Ռոզան Դուբայից ժամանել է Մոսկվա։

Instagram-ի Stories բաժնում նա կիսվել էր օդանավում արված տեսանյութով, ինչից հետո ոչինչ չէր հրապարակել։ Կադրերում երեւում է, որ նա ստյուարդուհուն հարցնում է՝ արդյոք օդանավականայում որեւէ մեկը սպասում է իրեն։ Ստյուարդուհին վստահ պատասխան է տվել, սակայն Ռոզան շարունակել է խոսակցությունը։ Տեսանյութն այդ հատվածում ընդհատվում է։

Ըստ Ռոզայի ընկերների՝ դրանից հետո նա սոցիալական ցանցերում չի եղել եւ հեռախոսազանգերին չի պատասխանել։ Ռոզայի ընկերուհիներից մեկը՝ Դիանան, վերջապես հայտնել է, որ Նաստյան գտնվել է եւ ողջ է։ «Նա հիվանդանցում է։ Այլ մանրամասներ չգիտեմ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն անհանգստանում էին»,- հայտնել է մոդելը։

Ինչպես հայտնում է Dom2life-ը, ոչ քրեական միջադեպ չի գրանցվել, եւ նա պարզապես հիվանդանոցնում է հայտնվել։ Մայրաքաղաքի օդանավակայան հասնելուց հետո մոդելը սկանդալ է բարձրացրել։ Նրա ընկերներից մեկը գրել է, որ գտել են ստյուարդուհուն, ում հետ տեսանյութում խոսում է Ռոզան։ Վերջինս պարզաբանել է, որ ուղեւորը պատռել է անձնագիրը, եւ նրան օդանավակայանում հանդիպել է ոստիկանությունը։ Պորտալի տվյալներով՝ այժմ աղջիկը բուժման կուրս է անցնում նարկոլոգիական հիվանդանոցում։ Հայտնի չէ նաեւ՝ ում հետ է Նաստյան հանգստացել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նա կիսվում էր շքեղ ռեստորանում, հյուրանոցում արված լուսանկարներով։ Կադրերում «Ամուրին» շոուի աստղը միայնակ էր։



© NEWS.am STYLE