Կանացի Մելանյա Թրամփը՝ Fendi ապրանքանիշի վերարկուով

16:19   14 փետրվարի, 2019

Մելանյա Թրամփն իսկական գեղեցկուհի է ու ոճի կուռք, ում կերպարներն ամերիկացիները սկզբնական շրջանում համեմատում էին Ժակլին Քենդեիի ոճի հետ։ Այժմ արդեն նորաձեւ հանրությունը համոզված է՝ ԱՄՆ առաջին տիկինն իր յուրօրինակ ոճն ունի, որն իսկապես ոգեշնչում է շատերին։

Մելանյա Թրամփը միշտ հրաշալի ու էլեգանտ տեսք ունի, թեեւ հաճախ է խախտում դրես կոդը։ Դոնալդ Թրամփի կինն իրեն թույլ է տալիս թանկարժեք հագուստ կրել։

Դոնալդ եւ Մելանյա Թրամփերը Սպիտակ տանը դիմավորել են Կոլումբիայի Հանրապետության նախագահ Իվան Դուկե Մարկեսին եւ նրա կնոջը՝ Մարիա Յուլիանային։ Մելանյա Թրամփը կրել է Fendi ապրանքանիշի վարդագույն բաճկոն։ Վառ գույնն ընդգծել է նրա արեւայրուքը եւ սեքսուալ տեսք հաղորդել։ ԱՄն առաջին տիկինը կրում էր Christian Louboutin ապրանքանիշի կոշիկներ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle



© NEWS.am STYLE