Ստեֆանո Գաբբանան մեծ սկանդալից հետո ցանկացել է «հաշտվել» չինացիների հետ, սակայն ամեն ինչ ավելի է բարդացրել

23:13   14 փետրվարի, 2019

Dolce & Gabbana հայտնի նորաձեւոյթյան տունը կրկին փորձ է արել «հաշտվել» չինացիների հետ, սակայն ամեն ինչ ավելի է բարդացրել։ Այդ հանգամանքի վրա ուշադրություն են հրավիրել  Instagram-ի Diet Prada էջի ադմինիստրատորները. այդ էջում հրապարակվում են նորաձեւության աշխարհի զվարճալի դեպքեր։

Diet Prada-ի էջում է հայտնվել սքրինշոթ որում դիզայներ Ստեֆանո Գաբբանան Չինաստանը կեղտոտ, գարշահոտ մաֆիա է անվանել, ինչպես նաեւ ապրանքանիշի նոր հավաքածուի լուսանկարները։ Խոսքը վառ դեղին վերնաշապիկի մասին է, որի վրա խոզ է նկարված։

Ամենայն հավանականությամբ նորաձեւության տունը չի ցանկացել վիրավորել չինացի գնորդներին, սակայն ստացվել է հակառակը։ Համացանցի օգտատերերն էլ որոշել են, որ Գաբբանան ակնարկում է, որ «չինացիները խոզ են»։

«Սա իրականում անտանելի է։ Նոր տարին ամենակարեւոր տոնն է բոլոր չինացիների հետ։ Ինձ տհաճ է տեսնել այս ամենը, այսչափ կարեւոր ու հատուկ օրը։ Նրա կարգի ռասիստներին հարկավոր է պատժել», - բարկացել են նրանք։

2018-ի նոյեմբերին Չինաստանի մշակույթի հարցերով զբաղվող վարչությունը չեղարկել է իտալական Dolce & Gabbana նորաձեւության տան ցուցադրությունը։ Համացանցում հայտնվելէ նաեւ դիզայների եւ Instagram-ի օգտատերերից մեկի խոսակցության սքրինշոթը, որում Գաբբանան Չինաստանն անվանել է «կեղտի երկիր», իսկ չինացիներին՝ «անկիրթ, կեղտոտ, գարշահոտ մաֆիա»։



© NEWS.am STYLE