Վառ գույներ ձմռանը. Street style Երեւանի փողոցներում (ֆոտո)

12:08   15 փետրվարի, 2019

Ձմեռ, քամի, ցուրտ, երբեմն էլ՝ սառույց ու մառախուղ, բայց եղանակային պայմանները երբեք չեն կարող խանգարել նորաձեւ մարդուն հագնվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Այդ նախկինում էր, որ հարմարավետ լինելը ոչ միշտ էր համընկնում նորաձեւ լինելու հետ, բայց այսօր ժամանակները փոխվել են, իսկ հարմարավետությունը դարձել է նորաձեւության հոմանիշը:

Նորաձեւությունը փոխվել է նաեւ երեւանյան փողոցներում: Եթե նախկինում քայլելիս հիմնականում հանդիպում էինք մռայլ գույների, ինչը պայմանավորված էր սեւ եւ մոխարագույն գույների նախապատվությամբ, ապա այսօր հայ երիտասարդներն առավել հաճախ նախընտրում են վառ ու տրամադրություն բարձրացնող գույներ՝ նույնիսկ ձմռանը:

NEWS.am STYLE-ը կրկին դուրս է եկել զբոսանքի եւ ֆիքսել ամենահետաքրքիր ու վառ կերպարներին, որոնք հանդիպել են մեր ճանապարհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE