Լենի Կրավիցի դուստրը՝ ձմերուկով էրոտիկ ֆոտոշարքում․․․

22:11   14 փետրվարի, 2019

Դերասանուհի, մոդել եւ լեգենդար երաժիշտ Լենի Կրավիցի դուստր Զոյին որոշել է փետրվարի 14-ը շնորհավորել անսովոր կերպով։ Աղջիկը Paper-ի ֆոտոշարքի համար լուսանկարվել է համարձակ եւ շատ սեքսուալ կերպարում։ Կան մի քանի կադրեր, որոնցում նա ամբողջովին մերկ է։ Ֆոտոշարքի էրոտիկ նոտան՝ կոտրված ձմերուկն է, ինչի մի կտորը նա շատ գայթակղիչ կերպով ուտում է։

Անցած տարվա վերջին համացանցում հայտնվել էին Rolling Stone ամսագրին տված Զոյի Կրավիցի հարցազրույցի մանրամասները, որոնցում «Մեծ-փոքր սուտը» սերիալի դերասանուհին պատմել է իր անձնական կյանքի մասին։

Պարզվում է հայտնի աղջիկը նշանված է 2018թ․-ի փետրվարից, զույգը հարաբերությունները գաղտնի է պահել։

«Ես սպորտային տաբատով էի, իսկ Կառլը վառեց մոմերն ու առաջարկություն արեց։ Ես ուրախ եմ, որ ամեն ինչ այդպես ստացվեց․․․»։



© NEWS.am STYLE