Հոլիվուդի հայազգի աստղ Անժելա Սարաֆյանը՝ գայթակղիչ կերպարում

18:15   14 փետրվարի, 2019

Դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով հայտնի է հոլվուդյան ֆիլմերում մարմնավորած դերերով, հանդես է եկել շքեղ կերպարում։

Դերասանուհին, ով վերջերս նկարահանվել է «Extremely Wicked, Shockingly Evil and Vile» ֆիլմում, նոր լուսանկար է հրապարակել, որում կարճ սեւ զգեստ է կրում։ Այն ընդգծում է Սարաֆյանի գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին մեղմ դիմահարդարմամբ է։ Անժելա Սարաֆյանը լուսանկարը չի մեկնաբանել, միայն սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել եւ նշել հեղինակին՝ @benjoarwas։

Անժելա Սարաֆյանն ավելի վաղ լուսանկար էր տեղադրել «Extremely Wicked, Shockingly Evil and Vile» ֆիլմի անձնակազմի հայտնի անդամների հետ։ Նա լուասնկարում պատկերված էր դերասան Զաք Էֆրոնի (Հոլիվուդի ժամանակակից սեքս-սիմվոլը  ֆիլմում կմարմնավորի «հմայիչ» մարդասպանի կերպարը), ռեժիսոր Ջո Բերլինգերի, դերասանուհի, մոդել Լիլի Քոլինզի հետ, ով ֆիլմում մարմնավորում է մարդասպանի կնոջ կերպարը։

Անժելա Սարաֆյանն, ինչպես միշտ, ոճային կերպարում էր։ Նա համադրել էր սեւ տոպը, կապույտ, վերնազգետսը եւ վանդակավոր բաճկոնը։

Գլխավոր լուսանկարը՝ JustJarded



© NEWS.am STYLE