«Այ լավաշ յու». մերկ Միխայիլ Գալուստյանը շնորհավորում է սուրբ հայի օրվա առիթով

18:46   14 փետրվարի, 2019

39-ամյա դերասան, հեռուստահաղորդավար եւ հումորիստ Միխայիլ Գալուստյանի համար փետրվարի 14-ը յուրահատուկ օր է, եւ նա չէր կարող «չարտահայտվել»։ «Наша Раша»-ի աստղը նոր հրապարակում է արել ու համատեղել երկու առիթ. Գալուստյանը երկրպագուներին ոչ միայն շնորհավորել է սիրահարների տոնի առիթով, այլեւ դիմել է ընկերոջը՝ Գարիկ Մարտիրոսյանին, ով այսօր նշում է ծննդյան 45-ամյակը։

«Այսօր մեծ օր է՝ Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրը։ Որոշեցի ձիով քայլ անել եւ այդ տոնը համատեղել ինքներդ գիտեք՝ որի հետ… Շնորհավորում եմ սուրբ հայի օրվա առիթով։ Թող նա նույնքան կրքոտ եւ մերկ լինի, որքան ես՝ այս հակավալենտինյան բացիկների վրա»,- գրել է Գալուստյանը։

Մարտիրոսյանին շնորհավորել է նաեւ կինը՝ Ժաննա Լեւինան։ Նա լուսանկար է հրապարակել, որում կանգնած է «45» թվի տեսքով փուչիկների կողքին։

«45 տարեկան։ Ես դեռեւս այդ տարիքին չեմ, փոխարենն այդ տարիքին է շատ լավ մարդ»,- գրել է Լեւինան։ Լեւինան նաեւ տեսանյութ է հրապակել՝ ցույց տալով՝ ինչպես են Սուրբ Վալենտինի օրը նշում մարդիկ, ովքեր 40-ն անց են։ Նա պարում է Ստաս Միխայլովի երգի հնչյունների ներքո։

View this post on Instagram

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on



© NEWS.am STYLE