Հայտնի է Ռուսաստանի ամենաոճային տղամարդը

20:11   14 փետրվարի, 2019

Հիփ-հոփ կատարող Febuk-ը, ով հայտնի է իր «Վարդագույն գինի» կատարումով, ճանաչվել է Ռուսաստանի ամենաճոյաին տղամարդը` «GQ» ամսագրի վարկածով, հայտնում է հրատարակության կայքը։

Feduk-ը մրցանակի է արժանացել «ոճի հրաշալի զգացման համար, որը երաժշտության շրջանակներից հեռուն է անցնում»։ Մրցանակները՝ GQ արծաթե տառերը, հաղթողներին հանձնել է ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Գարանինը։

Արարողության ընթացքում Գարանինը նշել է, որ «երաժիշտը բեմ է բարձրանում, ինչպես պոդիում, եւ իր կերպարում ոչ մի կեղծ նոտա թույլ չի տալիս»։

Ռեփերը ցանկում առաջ է անցել մենամարտիկ Անդրեյ Կուպրեեւից, գրող Միխայիլ Զիգարից, բիզնեսմեն եւ լրագրող Կոնստանտին Ռեմչուկովից, դերասան Իգոր Վերնիկից եւ հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովից։

«100 ամենաոճային տղամարդկանց» ցանկը յուրաքանչյուր տարի հայտնվում է բրիտանական, իսպանական, հնդկական, հարավաֆրիկյան եւ ռուսական GQ-ում։



© NEWS.am STYLE