19:49 14 փետրվարի, 2019Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով հունվարին նշանադրվել է Հայկ Պետրոսյանի հետ, նոր ռոմանտիկ կադրեր է հրապարակել։
.jpg)
Իր միկրոբոլոգում Իննան նոր լուսանկարներ է տեղադրել ու ցույց տվել՝ ինչպես է սիրելին իրեն առաջարկություն արել։ «Իրական հույզեր։ Սիրեք ու սիրված եղեք։ Շնորհավոր Սուրբ Վալենտինի տոնը»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ դերասանուհին։

Հիշեցնենք՝ զույգը նշանադրվել է հունվարի 19-ին, օրհնություն ստացել Սաղմոսավանքում, ապա նշել մտերիմների շրջապատում։
