«Ծնողներիս սիրո պատմությունը հիմք է դարձել». Ալեքսիս Օհանյանը՝ ռոմանտիկայի եւ հարաբերությունների մասին

10:07   15 փետրվարի, 2019

Reddit կայքի եւ Initialized Capital կազմակերպության հիմնադիր, միլիոնատեր եւ թենիսիստ Սերենա Ուիլյամսի ամուսին Ալեքսիս Օահանյանին իդեալական ամուսին են անվանում։ «Glamour» հրատարակությունը փորձել է իմանալ՝ ինչպես է նրան դա հաջողվել, ինչպես է նա առանց սխալների նվերներ ու անակնկալներ անում իր կանանց համար եւ ինչպես մեծ քայլեր անել, երբ խոսքը ռոմանտիկայի մասին է։

Օհանյանի խոսքով՝ ինքը մի քանի հաճելի ժեստ է արել Սերենայի հանդեպ, ինչը վիրավորել է ընկերներին եւ շատ օգտատերերի, ովքեր ասում էին, թե իր ֆոնին վատ տեսք ունեն։ «Այդ պամությունը սկսվեց, երբ ես կնոջս բիլբորդներ նվիրեցի (բոլոր ժամանկների մեծագույն մայրը)։ Այդ կերպ ես ցանկանում էի նշել Սերենայի վերադարձը մեծ թենիս։ Հղիության ու ծննդաբերության պատճառով, որոնք նրա համար բավական բարդ էին, նա ստիպված էր դադար վերցնել սպորտային կարիերայում։ Դրան հաջորդեց ճանապարհորդությունն Իտալիա։ Երբ Սերենան խնդրեց իր համար իտալական ոճով ընթրիք պատրաստել, ես նրան մասնավոր ինքնաթիռով Վենետիկ տարա»,- պատմել է Օհանյանը։

Աելքսիսը կարծում է, որ դրանք, իհարկե, արտասովոր քալեր են, սակայն կան շատ ավելի կարեւոր բաներ։ «Կարծում եմ՝ եթե հարցնեք կնոջս կամ շատ այլ մարդկանց, ովքեր հարաբերություններ ունեն, նրանք կասեն, որ երբեմն մանրուքները շատ ավելի կարեւոր են դառնում։ Դուք պետք է դրսեւորեք ձեզ եւ աջակցեք միմյանց»,- նշել է Ալեքսիսը։

Օհանյանը պատմել է նաեւ ծնողների հարաբերությունների պատմությունը։ Նրա խոսքով՝ հետեւելով ծնողների հարաբերություններին՝ հասկացել է՝ ինչ է հարկավոր զույգին երջանիկ լինելու համար։

«Ես ծնողներիս շատ բանի համար եմ պարտական։ Հենց նրանք են ինձ ցույց տվել՝ ինչ է նշանակում պարտնյոեր լինել հարաբերություններում։ Հայ հայրիկիս եւ ԳԴՀ-ում ծնված մայրիկիս հանդիպումը տեղի է ունեցել Իռլանդիայում, ուր նրանք միասին երկու բուռն շաբաթ են ացնակցրել։ Ու թեեւ հայրս գերմաներեն չէր խոսում, իսկ մայրս անգլերենով խոսում էր բազային մակարդակում, նրանք սիրահարվեցին։ Մայրս ստիպված էր հանուն հորս թողնել ամեն ինչ։ Նա նույնիսկ զոհաբերել է դեղագործի կարիերան։ ԱՄն-ում նա ամեն բան պետք է նորիս սկսեր եւ ստանար վկայականը՝ զուգահեռաբար աշխատելով ռեստորանում եւ սպասարկման ոլորտում։ Ավելի ուշ նա գիշերն աշխատում էր որպես դեղատան սովորական աշխատակից եւ ոչ  դեղագործ՝ պարզապես, որպեսզի իմ կողիքն լինել, երբ ես դպրոցից տուն էի վերադառնում։ Միեւնույն ժամանակ հայրս օր ու գիշեր աշխատոմ էր՝ ուտելու բան ունենալու եւ կյանքի համար լավագույն պայմաններ ստեղծելու համար»,- պատմել է Reddit-ի հիմնադիրը։

Նրա խոսքով՝ այդ բարդ ժամակներում իրենց հուսահատությունից փրկում էր այն, որ ծնողները պարտնյորներ էին բառի ուղիղ իմաստով։ «Նրանց հարաբերությունների օրինակով ես իմացա՝ ինչ է նշանակում աջակցել միմյանց, ինչպես փոխզիջման գնալ՝ չզոհելով սեփական եսը։ Ես լավ հիմք եմ ստացել հարաբերություններ կառուցելու համար»,- ասել է Օհանյանը։

Գլխավոր լուսանկարը՝ Hello



© NEWS.am STYLE