Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է «Քիմի նման նստատեղը»

11:19   15 փետրվարի, 2019

31-ամյա ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, ով տեւական ժամանակ լռում էր, որոշել է հաղթական կերպով հայտարարել իր մասին։ Աստղը ներկայացրել է «Նստատեղ Քիմի նման» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։

Նաստյան, ով հանդես է գալիս NK կեղծանունով, որոշել է նոր երգը նվիրել Instgarm-ի թոփ օգտատերերին՝ Քիմ Քարդաշյան, Բեյոնսե, Ռիհաննա, Կարա Դելեւին, Բելլա Հադիդ, Էմիլի Ռատակովսկի, Քենդալ Ջեններ եւ այլն։ Կամենսկիխը ծաղրել է իդեալական մարմին ունենալու նրանց ձգտումը։

«Ժամանակակից աղջիկները ձգտում են հետեւել նրանց օրինակին եւ ընդօրինակել յուրահատկությունները, սակայն գեղեցկության ու Քիմի նման հետույք ունենալու ետեւից անդադար վազքի ընթացքում կարեւոր է հիշել, որ նույն Քիմին եւ Բեյոնսեին յուրահատուկ են դարձնում ոչ միայն ոտքերն ու մարմինը, այլեւ առաջին հերթին սերն իրենց նկատմամբ»,- գրել է Կամեսնսկիխը։

Հոլովակում նա սեքսուալ աղջիկների հետ տվերկ է պարում։ Տեսահոլովակը կարող է բավական հայտնի դառնալ, քանի որ արագընթաց կերպով դիտումներ է հավաքում։  



© NEWS.am STYLE