Վառ կարմիր կարդիգան մերկ մարմնին․ Քենդալ Ջենների սեքսուալ կերպարը

10:59   15 փետրվարի, 2019

23-ամյա մոդել Քենդալ Ջենները Սուրբ Վալենտինի օրը նշել է սիրելիի հետ եւ կրել լայն կաշվե բաճկոն ու մորթիով զարդարված կոշիկներ։  

Ավելի ուշ մոդելն առավել ռոմանտիկ կերպարով է հանդես եկել։ Խորը լանջաբացվածք ունեցող կարմիր կարգիդանը Քենդալ Ջենները կրում էր մերկ մարմնին։ Կերպարն ամբողջացնում էին ջինսե տաբատը եւ սպորտային կոշիկները։ Քենդալը հատկապես ուշադրություն էր դարձրել աքսեսուարներին. երկար ականջօղերը եւ կաշվե ձեռնոցները կերպարն առավել հետաքրքիր էին դարձնում։

Աղբյուրը՝ Harper's Bazaar 

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE