Լետիցիա թագուհին՝ Carolina Herrera-ի շքեղ զգեստով Մարոկոյում

21:41   15 փետրվարի, 2019

Օրեր առաջ Իսպանիայի թագավորն ու թագուհին պաշտոնական այցով ժամանել էին Մարոկո։ Թագուհի Լետիցիան այդ շրջանակներում հերթական անգամ հաստատել է ամենաոճային ու էլեգանտ առաջին տիկնոջ իր կոչումը։

Պաշտոնական ընթրիքի ընթացքում թագուհին փայլել է սպիտակ զգեստով, որը համադրել էր սժանեկավոր վերնազգեստի հետ։ Այս անգամ Ֆիլիպ VI-րդ թագավորի կինն ուշադրությունը գրավել է իր վրա՝ կրելով Carolina Herrera ապրանքանիշի զգեստ, որը զարդարված է փայլերով։

Շեշտը դնելով հագեցած երագնի վրա՝ թագուհին հրաժարվել է այլ գույներից եւ նույն երանգի պայուակ եւ կոշիկներ ընտրել։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Getty Images, IBTimes UK



© NEWS.am STYLE