Հայկական այբուբեն՝ Գարիկ Մարտիրոսյանի տանը. երկրպագուները հիացած են

12:56   15 փետրվարի, 2019

Ռուս հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը եւ գրող Ժաննա Լեւինան ցույց է տվել՝ ինչպես է ամուսինն անցկացրել Սուրբ Վալետինի օրը։ Պարզվում է՝ Comedy Club-ի անդամն ամբողջ օրը կանգնած է եղել հայկական այբուբենի կողքին՝ «հումորիստ կնոջ ամուսինը» պաստառը ձեռքին։ Իհարկե, խոսքն, «արհեստական» Գարիկի մասին է։

«Ամուսինս երեկ ամբողջ օրը տանն է անցկացրել, պարզապես տոն է»,- Instagram-ում հրապարակված լուսանկարը մեկնաբանել է Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը։  

Սակայն հայ օգտատերերն անհրաժեշտ ուշադրություն չեն հատկացրել Ժաննայի կատակին. ուշադրություն է գրավել հայկական այբուբենը պատկերող նկարը։ Օգտատերերին հիացրել է Գարիկ հայրենասիրությունը, ինչի համար նրանք գովել են հումորիստին։

Փետրվարի 14-ը ոչ միայն Սուրբ Վալենտինի օրն է, այլեւ Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրը։ Նրա մտերիմներն եւ ընկերները փորձել են սրամտորեն շնորհավորել Գարիկին։ Սակայն ամենայուրօրինակը Միխայիլ Գալուստյանն էր, ով մերկ շնորհավորեց «սուրբ հայի տոնը»՝ կովկասցի Կուպիդոնի կերպարում։



© NEWS.am STYLE