Քանյե Ուեսթն անհավանական անակնկալ է մատուցել Քիմ Քարդաշյանին

13:56   15 փետրվարի, 2019

Քանյե Ուեսթին արդեն մի քանի անգամ է՝ իդեալական ամուսին են անվանում նրա յուրօրինակ անակնկալների շնորհիվ։ Ռեփերը մինչեւ այժմ ձգտում է զարմացնել կնոջը՝ Քիմ Քարդաշյանին։  

Ավելի վաղ ռեփերը Քիմ Քարդաշյանին Barbie տիկնիկ է նվիրել, որի մասին հայուհին վաղուց էր երազում, իսկ Սուրբ Վալենտինի օրը Քանյեն գերազանցել է իրեն։ Ռեփերը հայտնի սաքսոֆոնահար Քեննի Ջիին հրավիրել է իր հյուրասենյակ, որը լի էր վարդերով։ Երաժիշտը ելույթ է ունեցել Քիմի համար։

Ռեալիթի շոուի աստղը ցնացված էր եւ հյուրասենյակում հայտնվելուց հետո սկսել է տեսանյութ նկարահանել Instagram-ի էջի Stories բաժնում տեղադրելու համար։ «Լավագույն ամուսինն աշխարհում»,- այդպիսի կոչման է արժանացել Քանյեն ոչ միայն Քիմի, այլեւ օգտատերերի կողմից։



© NEWS.am STYLE