Քարդաշյան քույրերի հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանն անկեղծ լուսնկարներով իրարանցում է առաջացրել

15:19   15 փետրվարի, 2019

Հոլիվուդում հայտնի վիզաժիստ, գեղեցկուհի Հրուշ Աճեմյանն անկեղծ լուսանկարներ է հրապարակել։ Հրուշ Աճեմյանը մտերիմ հարաբերություններ ունի եւ աշխատում է նաեւ Քարդաշյան քույրերի հետ։

Վիզաժիստը նոր լուսանկարները հրապարակել է իր միկրոբլոգում՝ կոչ անելով սիրել ինքդ քեզ չմշակված վիճակում։

Հրուշ Աճեմյանն արմատներով Հայաստանից է, ԱՄՆ տեղափոխվել է 5 տարեկան հասակում։ Նա ինքնուս է, դիմահարդարման տեխնիկան տարիների ընթացքում անձամբ է մշակել։ Հրուշ Աճեմյանը կարիերան սկսել է փոքր գեղեցկության սրահներից եւ մասնավոր պատվերներից։ Հետագայում հաջողությունը ժպտացել է նրան, եւ նա հայտնվել է երեկույթի, որին բազմաթիվ աստղեր են մասնակցել։ Ասում են՝ դա տեղի է ունեցել հենց Քիմ եւ Քլոե Քարդաշյանների շնորհիվ, ովքեր այնքան գոհ էին դիմահարդարումից, որ գովել են Հրուշին։

Քիմ Քարդաշյանն, ի դեպ, անտարբեր չի անցել լուսանկարների կողքով։ «Գեղեցիկ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Քարդաշյանը։ Հրուշի հետեւորդները, սակայն, տարբեր ճամբարների են բաժնվել։ Նրանց մի մասը նշել է, որ լուսանկարները ֆանտաստիկ են, եւ Հրուշը սեքսուալ կազմվածք ունի։ Մյուսները հարց են ուղղել՝ այդ դեպքում ինչու է նա ֆոտոշոփի միջոցով փորձում ավելի նիհար տեսք ունենալ եւ կոչ են արել սննդակարգի հետեւել ու մարզվել։



© NEWS.am STYLE