Էմմին՝ առանց դիմահարդարման

17:45   15 փետրվարի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, ներկայացել է առանց շպարի։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկանցած տեղեկատվություն հասանելի է ընդամենըւ 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լուսանկարում Էմմին առանց դիմահարդարման է։ «Բարի գիշեր, Ամերիկա»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էմմին մայրիկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ համատեղ արխիվայրին լուսանկար էր հրապարակել։ Երգչուհին կադրը չէր մեկնաբանել, միայն սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE