Ստաս Միխայլովի երեւանյան համերգին կհնչեն 20 ինքնատիպ երգեր

14:46   15 փետրվարի, 2019

Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի 20 ինքնատիպ երգ:

Համերգային երեկոն, որը կրում է «Ես և Դու» խորագիրը, ներկայացնում է Միխայլովի՝ արդեն իսկ սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաեւ նոր գործեր: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը Երեւանում կկատարի «Всё для тебя», «Только ты», «Ты, Между небом и землёй», «Без тебя», «Там За Горизонтом», «Берега мечты», «Спаси меня» եւ այլ սիրված գործեր:

Երեւանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։ Սպասվում են նաեւ այլ անակնկալներ: Տեղեկացնենք, որ այս պահին Ստաս Միխայլովն իր «Ես եւ Դու» խորագիրը կրող համերգային շրջագայությամբ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքներում: Տարվա կտրվածքով արտիստը ծրագիրը կներկայացնի Պրահա, Ցյուրիխ, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Լոնդոն, Միլան եւ եվրոպական այլ քաղաքներում:

Առաջիկա ելույթների՝ այդ թվում երեւանյան համերգի մասին տեղեկատվությունը զետեղված է արտիստի պաշտոնական կայքում: Համերգը կազմակերպել է «К-Концерт» ռուսական ընկերությունը: Տոմսերն արժեն 5000-60 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:



© NEWS.am STYLE