Քլոե Քարդաշյանը մերկացել է եւ ցույց տվել «քաղցր Վալենտինին»

16:46   15 փետրվարի, 2019

34-ամյա Քլոե Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է նոր սեքսուալ լուսանկարով։ Ռեաալիթի շոուի աստղը լուսանկարվել է ծաղիկների ֆոնին, սակայն երկրպագուներին առավել գրավել է աստղի համարձակ կերպարը։ Նա ուսի հատվածում իջեցրել է վերնաշապիկն ու մերկացրել կուրծքը։ Լուսանկարից պարզն է դառնում, որ Քարդաշյանը կրծկալ չի կրում։

Աստղի կերպարի վառ դետալը վզնոցն է դստեր՝ Թրուի անունով։ Փոքրիկն արդեն 9 ամսական է։ «Թրու, իմ քաղցր Վալենտին»,- լուսանկարը մակագրել է Քլոեն՝ ակնարկելով սիրահարների տոնը։

Նախորդ տարվա ապրիլին Քլոե Քարդաշյանը լույս աշխարհ է բերել իր եւ 27-ամյա բեսկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի դստերը։ Ուրախալի իրադարձությունը մռայլեցրել էր հղի կնոջը դավաճանելու մասին լուրը։ Սպորտսմենի հետ կապի մասին հայտարարել էին մերկապարուհի Լենի Բլերը եւ մոդել Սթեֆանին (նա հայտարարել էր, որ երեխայի է սպասում Թոմփսոնից)։ Երիտասարդ մայրիկն առաջնեկին հոր ազգանունն է տվել, սակայն ձեւակերպել է դստեր միանձնյա խնամակալություն։



© NEWS.am STYLE