Քեթի Փերին եւ Օրլանդո Բլումը նշանվել են

17:14   15 փետրվարի, 2019

Ժամեր առաջ հայտնի է դարձել, որ Քեթի Փերին ամուսնանում է Օրլանդո Բլումի հետ։ Այդ մասին երգչուհին անձամբ է հայտնել երկրպագուներին՝ դերասանի հետ լուսանկար հրապարակելով։ Երգչուհու մատանեմատին սուտակե մատանի է։

«Հիմա արդեն ամբողջության ու լիովին Բլում»,- լուսանկարը մակագրել է Քեթին՝ ակնարկելով, որ շուտով կրելու է սիրելիի ազգանունը։ Ուրախալի լուրով կիսվել է նաեւ երգչուհու մայրը՝ Մերի Հադսոնը՝ Facebook-յան էջում կադրեր հրապարակելով նշանադրությունից։  

Հիշեցնենք՝ Քեթի Փերիի եւ Օրլանդո Բլումի սիրավեպի մասին սկսեցին խոսել 2016թ.-ի հունվարին «Ոսկե գլոբուս»-ին հաջորդած երեկույթից հետո, որի ընթացքում դերասանն ու երգչուհին բավական շատ են շփվել, սիրախաղ սկսել։ Շուտով պապարացիները լուսանկարների տեսքով ապացույցներ ներկայացրին․ զույգը հանգստանում էր Հավայան կղզիներում։

2016թ.-ի դեկտեմբերին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Օրլանդոն առաջարկություն է արել Քեթիին, սակայն տեղեկատվությունը չհաստատվեց։ 2017թ.-ի մարտին զույգը պաշտոնապես բաժանվեց, իսկ 2018թ.-ին նրանք կրկին հաշտվեցին։  



© NEWS.am STYLE