Լեդի Գագան հարբել է եւ սխալ դաջվածք արել

18:11   15 փետրվարի, 2019

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան սխալով դաջվածք է արել, իսկ երբ մատնանշել են սխալը, Գագան փորձել է վերագրել այն ալկոհոլային հարբածությանը։ Այդ մասին Գագան գրել է Instagram-ի էջում։

«Գրեմմի»-ի մրցանակակիրը երկրպագուներին ցույց է տվել նոր դաջվածքը, որում իր անունը գրված է չորս նոտաներով (սոլ-լյա-սոլ-լյա, որոնք լատինատառ տարբերակում նշանակում է G-A-G-A)։ Սակայն պարզվել է, որ մասնագետը հինգ գծի փոխարեն նկարել է միայն չորսը։

Երկրպագուները շտապել են մատնացույց անել սխալը եւ երգչուհին մեկ ժամվա ընթացքում շտկել դաջվածքը, ապա կրկին կիսվել ուղղված տարբերակով։ «Երաժշտական ճգնաժամը կանխարգելված է։ Խեղճը չափից շատ տեկիլա է խմել եւ մոռացել է հինգերորդ գիծը։ Ահա եւ ճիշտը»,- գրել է Գագան։

View this post on Instagram

A post shared by Lady Gaga (@ladygaga) on

Ավելի վաղ մեկ այլ երգչուհի եւս հայտնվել էր նման իրավիճակում։ Հունվարին երգչուհի Արիանա Գրանդեն դաջվածք էր արել ճապոներենով նվիրված իր նոր՝ 7 Rings սինգլի թողարկմանը, սակայն սխալ էր թույլ տվել։ «Արիանա Գրանդեի նոր դաջվածքը նշանակում է «շիչիրին»՝ բարբեքյու գրիլ ճապոնական ոճով եւ ոչ 7 Rings»,- նկատել էր օգտատերերից մեկը։ Երգչուհին շտապել էր ջնջել լուսանկարը՝ արդարանալով, որ դաջվածքը չի ավարտել անտանելի ցավի պատճառով։



© NEWS.am STYLE