Քսենիա Բորոդինան շոկի է ենթարկվել Ալլա Պուգաչովայի համերգի տոմսերի գնի պատճառով

19:09   15 փետրվարի, 2019

Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան 9 տարվա ընթացքում առաջին անգամ հանդես կգա համերգով՝ նվիրված իր 70-ամյակին։ Այն կկանայա ապրիլի 17-ին Կրեմլի պալատում։ Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան ցանկացել է ձեռք բերել համերգի տոմսերը, սակայն շոկի է ենթարկվել դրանց արժեքի պատճառով։

«Դոմ 2»-ի հաղորդավորուհին ցանկացել է համերգին հրավիրել մայրիկին՝ Իրինա Բուլատովնային։ Սակայն, մտափոխվել է ակնհայտ բարձր գնի պատճառով։ Նա Instagram-ի Stories բաժնում նկարել է տոմսի արժեքն ու գրել. «Մայրիկիս հետ ցանկանում էի Ալլա Պուգաչովայի համերգին գնալ, սակայն չեմ հասկանում՝ ում համար է արված հաշիվը։ 10-րդ շարքը՝ 150 հազար»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերագնորդների մոտ արժեքն ավելի բարձր է՝ ավելի քան 300 հազար ռուբլի։

Համերգը կայանալու է երկու ամիս անց, սակայն բարձրացել է եւս մեկ սկանդալ՝ անհայտ անձը համացանցում հրապարակել է երկու երգի ձայնագրություն, որոնք Ալլա Բարիսովնանհատուկ պատրաստել է ելույթի համար։



© NEWS.am STYLE