Ինչ տեսք են ունեցել Հադիդ քույրերը նախքան պլաստիկ վիրահատությունները

20:46   15 փետրվարի, 2019

Instagram-ի @fakegirlsfvckya էջը, որը հաճախ է բացահայտում՝ ինչ տեսք ունեն հայտնիներն առանց ֆոտոշոփի, կիսվել է սուպերմոդել քույրերի՝ Բելլա եւ Ջիջի Հադիդների մանկական լուսանկարներով։

Հրապարակված կոլաժներից մեկում Բելլա Հադիդը պատկերված է դեռահասության տարիքում եւ այժմ։ Անզեն աչքով տեսանելի է, որ նա դիմել է պլաստիկ վիրահատության, քանի որ Հադիդի քթի ձեւը բոլորովին այլ է։ «Ինչ-որ մեկը մեզ ուղարկել է Բելլա Հադիդի լուսանկարը… Բայց արդյոք լուսանկարում Բելլան է պատկերված»,- չեն կարողանում հավատալ էջի ադմինիստրատորները։

Մյուս լուսանկարում քույրերի հայրը՝ Մոհամեդ Հադիդը, պատկերված է երկու դուստրերի հետ։ Օգտատերերին շոկի են ենթարկել մոդելների դեմքը մանուկ հասակում պատկերող լուսանկաները:

Նրանց ամենից շատ հիասթափություն է պատճառել  կեղծավորությունը։ Բոլորովին վերջերս թոփ մոդելների մայրը՝ նախկին ֆոտոմոդել Իոլանդա Հադիդը հերքել էր տեղեկությունները, թե դուստրերը պլաստիկ վիրահատության են ենթարկվել։

«Երեխաներիցս ոչ մեկը երբեք բոտոքսից կամ ֆիլերներից չի օգտվել, նրանց մարմնում օտար առարկաներ չկան։ Նրանք գիտեն՝ ինչ է դա,, քանի որ տեսել են իմ տառապանքները»,- ասել էր նա։



© NEWS.am STYLE