Ալյոնա Վոդոնաեւան խնդրել է գեր մարդկանց իր կողքով չքայլել եւ լողավազանում չլողալ

23:45   15 փետրվարի, 2019

«Դոմ 2» հեռուստանախագծի նախկին մասնակից 36-ամյա Ալյոնա Վոդոնաեւան հյուրընկալվել է «Нежный редактор» YouTube-յան շաուին։ Հարցազրույցի ընթացքում նա պատմել է կյանքի օրենքների մասին։

Ալյոնան պատմել է գեր մարդկանց հանդեպ իր վերաբերմունքի մասին։ Հեռուստահաղորդավարուհուն զայրացնում է, որ վերջին ժամանակներս նա ամեն քայլափոխին հանդիպում է ավելորդ քաշը պրոպագանդող երեւույթներ։ Նա քննադատել է ամսագրերին, որոնց շապիկներին ներկայացվում են պլյուս չափսերի մոդելներ։

«Ի՞նչ բոդիպոզիտիվ։ Դրանից առաջանում է դիաբետ, ցավող հոդեր, սիրտ, լյարդ, երիկամներ։ Ամեն ցավ առաջանում է ավելորդ քաշից։ Ես գտնում եմ, որ այն հավասարազոր է ալկոհոլին եւ թմրանյութերի օգտագործման», - արտահայտնվել է Վոդոնաեւան։

Աստղը խոստավանել է, որ սիրում է շատ եւ համեղ ուտել, սակայն պահպանում է իր կազմվածքը։ Նրա խոսքերով 30 անց կանայք պարտավոր են իրենց զուսպ պահել: Նա հայտարարել է, որ գեր մարդիկ այնքան տհաճ են, որ նա չի կարողանում նրանց հետ նույն  լողավազանում գտնվել կամ երթուղայինում։

«Նրանք չպետք է կողքիս երթեւեկեն եւ իրենց սալերը դնեն իմ տեղը», - կտրուկ արտահայտնվել է Ալյոնան։

Լրագրողը նախկինում եւս շատ կտրուկ է արտահայտվել գեր մարդկանց հասցեին։ Ի դեպ, վերջերս նա խոստովանել է որ գազային ըմպելիքների պատճառով գիրացել է եւ չի կարողանում կրել իր սիրելի ջինսը։

Շոուի ընթացքում քննարկել են նաեւ Ալյոնայի ընկերուհիներին։ Տատյանան հիշեցրել է, որ Քսենիա Բորոդինան Վոդոնաեւային մեղադրել էր իր հղի եղած ժամանակվա լուսանկարները վաճառել էր հրատարակություններից մեկին։ «Դոմ 2»-ի աստղը հայտարարել է, որ դա սուտ է։ «Որքան «շեղված» պետք  է լինի մարդ, որպեսզի մտածի, թե իր հղիությունն ինչ-որ մեկին հետաքրքիր են», - պատասխանել է նա։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE