«Հավերժությունը կարող է դատարկ լինել, ակնթարթը՝ բովանդակալից եւ զգացմունքներով լեցուն». Տաթեւիկ Ադումյան

19:43   15 փետրվարի, 2019

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, ով առանձնանում է իր ոճով, նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել։

Դերասանուհին իր միկրոբոլոգում նոր կադր է հրապարակել, որում ներկայացրել է գեղեցիկ դիմահարդարումը։ Տաթեւիկ Ադումյանը նախապատվություն է տվել խոշոր աքսեսուարներին։ «Ժամանակն անմահ է, բայց ժամանակը թռչում է... Հավերժությունը կարող է դատարկ լինել, ակնթարթը՝ բովանդակալից եւ զգացմունքներով լեցուն։ Դադար... Մեկ հայացք... մի կյանք այս ակնթարթի մեջ...»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գունառատ դիմահարդարմամբ։ «Երբեմն մարդիկ երազում են լավ կյանքի մասին։ Սպասում են, թե երբ կգա այդ ժամանակը։ Իսկ երբեմն էլ, կատարելով մեկ փոքրիկ քայլ ստացվում է լավ ապրել․․․ Ավելի լավ է գնահատել ամեն ակնթարթը, մանրուքների մեջ գտնել ուրախաություն եւ երջանիկ լինել»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE