Վառ կարմիր շրթներկ, խորը դեկոլտեով զգեստ․Արփի Գաբրիելյանը՝ հմայիչ կերպարում

22:33   15 փետրվարի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:

Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում հմայիչ լուսանկար է հրապարակել: Արփին վառ կարմիր շրթներկով է, գեղեցիկ դիմահարդարմամբ, կրում է խորը դեկոլտեով սեւ զգեստ։

Ավելի վաղ Արփի Գաբրիելյանը ներկայացել էր հմայիչ կերպարում: Արփին գեղեցիկ, նուրբ դիմահարդարմամբ էր։ «Երբեք կանգ չառնես, քանի դեռ հպարտանում ես քեզնով»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE