PROFFY. Ալինայի պատրաստած տիկնիկները հիացրել են նույնիսկ Հռոմի Ֆրանցիսկոս պապին

11:10   16 փետրվարի, 2019

Հայաստանում տիկնիկներ պատրաստում էին դեռեւս Բարբիի, Սինդիի կամ Բրաթսի ի հայտ գալուց շատ առաջ: Չնայած նրան, որ տիկնիկագործությունը մեր օրերում այնքան էլ տարածված մասնագիտություն չէ, բարեբախտաբար կան մարդիկ, որոնք պահպանում են այս շատ գեղեցիկ արվեստն ու հայկական ավանդույթները դրանում:

Այդ մարդկանցից մեկը Ալինա Դավթյանն է, ով տիկնիկներ պատրաստել սովորել է մայրիկից, նա էլ իր հերթին՝ իր մայրիկից: Հիմա էլ Ալինան տիկնիկագործության ընտանեկան գաղտնիքները սիրով փոխանցում է իր դուստրերին: Ալինայի պատրաստած տիկնիկներով հիացել ու իրենց հետ Հայաստանից տարել են Քիմ Քարդաշյանը, Օռնելա Մուտին եւ նույնիսկ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:



© NEWS.am STYLE